Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Մովսես Հակոբյան. Պատերազմի ժամանակ հայկական կողմը կիրառել է «Իսկանդեր»

Մովսես Հակոբյան. Պատերազմի ժամանակ հայկական կողմը կիրառել է «Իսկանդեր»
19.11.2020 | 22:44

Արցախում պատերազմի ժամանակ հայկական կողմը կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգը, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: ««Իսկանդեր» պատերազմի ընթացքում կիրառվել է, բայց որտեղ՝ չեմ նշի», - ասաց Հակոբյանը:

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ